211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:41 18-07-2018

Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է բժշկական սպասարկման ոլորտում 2018 թ. 1-ին կիսամյակի աշխատանքները

Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է բժշկական սպասարկման ոլորտում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը.  քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժում է ստացել 458 անձ, ինչը 93-ով ավել է 2017 թվականի նույն ժամանակահատվածից (2017թ.՝ 365)  իրականացվել է ամբուլատոր ընդունելություն 40876 անձի համար (2017թ.՝ 74941)  մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված է 174 անձ (2017թ.՝ 176)  բուժման և հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխվել է 1003 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 821), որից բուժման նպատակով՝ 229 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 145), հետազոտման նպատակով՝ 774 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 676)  անազատության մեջ պահվող 428 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 297) պետպատվերի շրջանակներում ստացել է բժշկական օգնություն, որից բուժման նպատակով՝ 126 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 79), հետազոտման նպատակով՝ 302 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 218): Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների 120 ծառայողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց:

Նմանատիպ նյութեր