211652_close_icon
views-count3452 դիտում article-date 20:14 17-07-2018

Ֆիլիպինների սկանդալային նախագահը ներողություն է խնդրել Աստծուց վիրավորանքի համար

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պաշտոնապես ներողություն է խնդրել Աստծուց՝ նրան վիրավորելու համար: Ֆեյսբուքի էջում երկրի ղեկավարը հրապարակել է իր դիրքորոշումը բացատրող տեսանյութ՝ գրում է korrespondent.net-ը: Դութերթեն ներողություն է խնդրել Աստծուն այն բանի համար, որ նրան «հիմար» է անվանել: «Ես ներողություն եմ խնդրում միայն Աստծուց և ուրիշ ոչ մեկից»,- ասել է նախագահը: Դութերթեն նշել է, որ Աստված ուրախ կլինի լսելու իր ներողությունը այն դեպքում, եթե նա ավելի վաղ վիրավորվել է իր ասածից: «Ինչո՞ւ, որովհետեւ իմ աստվածը ներողամիտ է, նա չի հիշում անցյալի վիրավորանքները, ինչո՞ւ, որովհետեւ նա ինձ լավն է ստեղծել, ոչ թե վատը», – ասել է Ֆիլիպինների նախագահը:

Նմանատիպ նյութեր