Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից՝ նրան «շան որդի» անվանելու համար
Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն ներողություն է խնդրել ԱՄՆ-ի նախագահ Օբամայից, հաղորդում է BBC-ն։
Դուտերտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքը ցավում է իր արած արտահայտության համար, որ «առաջացրեց խուճապ ու մտահոգություն» և որ իր արած արտահայտությունը շատերին թվացել է հարձակում՝ ԱՄՆ-ի նախագահի վրա։
Հիշեցնենք, որ Դուտերտեն Լաոս մեկնելուց առաջ, որտեղ Օբամայի հետ հանդիպում էր ծրագրված գագաթնաժոովի շրջանակներում, վերջինիս անվանել է «շան որդի» նրա համար, որ Օբաման հայտարարել է, որ քննարկելու է Դուտերտեի հետ այն 2000 մարդկանց ճակատագիրը, ովքեր անհետացել են Դուտերտեի՝ իշխանության գլուխ գալուց և հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում։