Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոտար Մատեուսը անդրադարձել է ԱԱ-2018-ի Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպմանը:
«Սիրտս Խորվաթիայի համար է ցավում: Բազմաթիվ խորվաթ ֆուտբոլիստներ հանդես են եկել բունդեսլիգայում, այդ իսկ պատճառով առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց հանդեպ:
Բացի այդ, ես հաճախ եմ արձակուրդս Խորվաթիայում անցկացնում, այնտեղ մտերիմներ շատ ունեմ: Այնպես որ, երկրպագելու եմ նրանց, թեպետ, ֆուտբոլից իմ հասկացությունը խոսում է այն մասին, որ Ֆրանսիան կհաղթի 2:0 հաշվով:
Անձնապես ոչինչ չունեմ ֆրանսիացիների դեմ, պարզապես խորվաթներն ինձ ավելի հոգեհարազատ են, այնպես որ ես նրանց կողմից եմ», ասել է Մատեուսը:
Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի ժամը 19:00-ին: