Հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը համեմատել է Լիոնել Մեսիին Դիեգո Մարադոնայի հետ:
«Ներկայիս Մեսին` դա 30 տարվա վաղեմության Մարադոնան է: Նրանք երկուսն էլ իրենց ժամանակի լավագույն խաղացողներն են:
Խոսելով 1986թ. աշխարհի առաջնության մասին. կարճ կկապեմ ու կխոսեմ միայն Մարադոնայի մասին: Ես երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստը աշխարհի առաջնությունում այնպես գերիշխի, ինչպես Մարադոնան` 1986-ին», ասել է Մատեուսը: