211652_close_icon
views-count1324 դիտում article-date 14:56 04-08-2015

Լոտար Մատեուս. Ի տարբերություն Գվարդիոլայի, Մոուրինյոն անկեղծ է

«Բավարիայի» լեգենդար խաղացող Լոտար Մատեուսը կարծիք է հայտնել, որ Ժոզե Մոուրինյոն մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից ուժեղ է: «Գվարդիոլամն աշխարհի լավագույն մարզիչը չէ: Ինձ ավելի շատ Մոուրինյոն է դուր գալիս: Նա թիվ մեկն է, քանի որ ավելի ազնիվ ու ուղիղ մարդ է, քան՝ Գվարդիոլան: Ժոզեի հետ աշխատած խաղացողները ինձ բազմիցս պատմել են, որ նա ամեն ինչ դեմքին ասում է: Պեպը կհեռանա «Բավարիայից»: Ի՞նչ իմաստ ունի սպասել մինչև ձմեռ՝ պայմանագիրը երկարաձգելու համար: Կամ հիմա երկարաձգի, կամ՝ հեռացի: Մեծ հարգանքով եմ վերաբերվում Գվարդիոլայի, որը այդքան տիտղոս է նվաճել, բայց այժմ նա ավելի անկեղծ պետք է լինի. ինչո՞ւ չես երկարաձգում պայմանագիրը, բացատրի», ասել է Մատեուսը:

Նմանատիպ նյութեր