ԱԱ-2018. Բելգիան առաջին անգամ պատմության մեջ դարձավ բրոնզե մեդալակիր. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի 3-րդ տեղի համար խաղում Բելգիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 2:0 հաշվով հաղթեց Անգլիային:
Բելգիացիների առավելությունը շոշափելի էր ամբողջ խաղի ընթացքում: Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմա Մենյեն:
82-րդ րոպեին Ազարը դե Բրյույնեյի փոխանցումից հետո վերջակետ դրեց խաղում:
Բելգիայի հավաքականը մրցաշարում գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալների: Սա բելգիական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն արդյունքն է աշխարհի առաջնություններում: Մինչ այդ լավագույնը 4-րդ տեղն էր 1986 թվականին: