Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճամբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է
Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/940766.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը: