3260 դիտում
23:31 12-07-2018
Մայր Աթոռի եւ ՌԴ դեսպանատան միջեւ մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ. Գարեգին Բ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ շնորհավորելով պրն. Կոպիռկինին նշանակման առիթով` Նորին Սրբությունը մաղթել է նրան արդյունավոր գործունեություն: Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռի եւ ՌԴ դեսպանատան միջեւ մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ` հիմնված հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է կատարել նաեւ երկու պետությունների միջեւ առկա սերտ ու դաշնակցական հարաբերություններին, որոնց ամրապնդմանն ու զարգացմանն են ուղղված նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերը:
Իր հերթին դեսպան Սերգեյ Կոպիռկինը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշել է, որ հոգեւոր արժեքները եւ մշակութային կապերը հնարավորություն են ստեղծում երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացման համար: Դեսպան Կոպիռկինը նաեւ ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիներն այդ ջերմ հարաբերությունների երաշխավորն են:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ է փոխանցել անակախության տարիներին Հայ Եկեղեցու վերազարթոնքի ու արձանագրած ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա մարտահրավերների մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել քրիստոնեական դաստիարակությանը եւ երիտասարդության հոգեւոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
19:46 06-06-2021
Մայր Աթոռի Արցախի հարցերի գրասենյակը նախանձախնդրորեն իրականացնում է իր աշխատանքը. Գարեգին Բ կաթողիկոս
1302 դիտում
22:37 18-01-2022
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրենությանը
Այս բաժնից
637 դիտում
09:15 03-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
559 դիտում
23:39 02-05-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
664 դիտում
23:20 02-05-2024
Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն․ Ստեփան Դանիելյան