4149 դիտում
11:26 12-07-2018
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակից երկրների հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հայաստանին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հուլիսի 11-12-ին բարձր մակարդակով հանդիպման արդյունքներն ամփոփող [url=https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_156624.htm?selectedLocale=ru]հայտարարություն[/url] են տարածել, որի 67-րդ կետում անդրադարձ կա նաև Հայաստանին։
«Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների՝ անկախ արտաքին և ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ընտրության հարցում, առանց արտաքին ճնշման և հարկադրանքի: Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում, մենք շարունակելու ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին նշված սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով աշխատել՝ ցույց տալով ուժեղացված քաղաքական կամք հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում, բանակցությունների հաստատված շրջանակում»,- գրված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
09:43 01-02-2023
Transparency International-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը․ անդրադարձ կա նաև Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
4644 դիտում
11:46 11-10-2018
Մեծ պատիվ է, որ այս Գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին. ՀՀ վարչապետի ելույթը
Այս բաժնից
1210 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
757 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը