211652_close_icon
views-count4400 դիտում article-date 23:33 11-07-2018

ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան

Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը՝ 2018-2020 թվականների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ » ,-նշել է Աշոտյանն ու ընդգծել հատկանշական երկու փաստ: «Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։ Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»,-կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր