895 դիտում
12:26 22-04-2015
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Ուրուգվայի միջև 2014 թ-ին կնքված համաձայնագրին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին:
Համաձայնագրին հավանություն տալը խորհրդանշական է, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ իրականացված հրեշավոր այդ հանցագործությունը:
Խորհրդանշական է այն առումով, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որն ուղիղ հիսուն տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ նշել է. «Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվայի իշխանություններին, ժողովրդին այդ գնահատականի համար, որ դեռ հիսուն տարի առաջ առաջին երկիրն էր աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների թվում, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»:
Նմանատիպ նյութեր
2303 դիտում
19:13 23-10-2015
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծելու մասին համաձայնագրին
994 դիտում
17:34 30-03-2023
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին
2373 դիտում
18:43 11-07-2018
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Այս բաժնից
1030 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1180 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
760 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով