Հրվ. Կորեան մտադիր է 8 մլն դոլարի օգնություն ցուցաբերել Հյս. Կորեային
Հարավային Կորեայի իշխանությունները դիտարկում են Հյուսիսային Կորեա 8 մլն դոլարի հումանիտար օգնություն ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Ronhap գործակալությունը։
Նշվում է, ծրագրվում է միջոցները փոխանցել միջազգային կազմակերպությունների միջոցով։
«Մեր պետության դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի Հյուսիսային Կորեայի անպաշտպան հասարակությունը, անկախ քաղաքական պատկերացումներից, ստանա մարդասիրական օգնություն և այն շարունակական լինի»,-նշել է Հրվ. Կորեայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
Այս պահին որոշվում է օգնության փոխանցման մանրամասներն ու հստակ ժամկետը։