Տավուշի նոր մարզպետը Kraz ու Gaz ունի, դրամական միջոցներ չունի, բայց 150 հազար ռուբլի նվեր է ստացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է:
Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջևանի ավագանու անդամ է եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]