ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Սևանի ոստիկանության բաժինը նոր պետ ունի
Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Ներսիսիյանը, ով աշխատում էր նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: