18421 դիտում
14:20 04-07-2018
Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
«Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետման իրավունք վերապահել այն քաղաքացիներին, որոնք մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով ստացել են տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռ չեն ավարտել ուսումնատռությունը:
Խոսքը այս պահին 11 քաղաքացիների մասին է, որոնց 19 տարեկանը լրացել է: Սա կապված է եղել իրենց ընտանիքների այլ երկրներից տեղափոխման հետ կապված երկու երկրների կրթական ծրագրերի տարբերությամբ»,-ընդգծեց Տոնոյանը:
Նմանատիպ նյութեր
3685 դիտում
22:40 20-04-2023
Լույս աշխարհ է եկել Ադրբեջանի հրետակոծության զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի 5-րդ արու զավակը
39275 դիտում
16:11 25-07-2015
Ողբերգական դեպք Վերին Դվին գյուղում. 2-ամյա տղա երեխա է խեղդվել, ով ընտանիքի միակ արու զավակն էր
Այս բաժնից
715 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին