211652_close_icon
views-count2790 դիտում article-date 17:23 03-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 11, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր