2921 դիտում
12:48 02-07-2018
Վարչապետն ընդունել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին և Ղազախստանի պետական ծառյության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևին:
Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և կարևորել Հայաստանի և ԱՊՀ երկրների դատախազությունների փոխգործակցության զարգացումը, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների դատախազությունների միջև կընդլայնվի փոխգործակցությունը, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար օպերատիվ տեղեկատվության և փորձի փոխանակումը:
Կողմերը կարևորել են ԱՊՀ երկրների դատախազությունների միջև առկա փոխվստահության ամրապնդումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կոռուպցիան և դրանից ածանցվող այլ արատավոր երևույթները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
661 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1270 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)