3759 դիտում
16:28 02-07-2018
Շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ
Երեկ՝ հուլիսի 1-ին, շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով:
Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
901 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը