211652_close_icon
views-count1787 դիտում article-date 16:55 31-10-2018

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ

Հոկտեմբերի 31-ին շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Հակոբ Արշակյանը, ողջունելով նամականիշի մարման արարողության մասնակիցներին, անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որ ունի ոստիկանությունը պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ: Նամականիշի վրա պատկերված է ՀՀ ոստիկանության խորհրդանիշը և «100 ամյակ» գրությունը՝ կատարված մատնահետքերի տեսքով: ՀՀ դրոշի գույներով ձևավորված նամականիշը տպագրվել է 30.000 տպաքանակով:

Նմանատիպ նյութեր