10546 դիտում
20:36 25-06-2018
ԱԱ-2018. Ուրուգվայը ջախջախեց Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018-ում A խմբում ավարտվեցին 3-րդ տուրի հանդիպումները։ Սամարայում հանդիպեցին առաջատարները՝ Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները։
Ուրուգվայցիները այս խաղում հաստատեցին իրենց բարձր կարգը՝ 3:0 հաշվով հաղթելով տանտերերին:
Ուրուգվայի կազմում աչքի ընկավ Կավանի-Սուարես հարձակողական զույգը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Դենիս Չերիշևը:
Այսպիսով, Ուրուգվայը խմբում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց՝ վաստակելով 9 միավոր և գրավեց առաջին տեղը: Ռուսաստանը 2-րդն է:
Զուգահեռ ընթացած խաղում Սաուդյան Արաբիան դրամատիկ պայքարում հաղթեց Եգիպտոսին՝ 2:1: Ընդ որում, հաղթական գոլը սաուդցիները խփեցին ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին: Սաուդյան Արաբիան գրավեց 3-րդ տեղը, իսկ Եգիպտոսը այդպես էլ միավոր չվաստակեց:
ԱԱ-2018, A խումբ
[b]Ուրուգվայ – Ռուսաստան՝ 3։0
[/b]
Լուիս Սուարես, 10, Դենիս Չերիշև, 23 (ինքնագոլ), Էդիսոն Կավանի, 90
[b]Սաուդյան Արաբիա - Եգիպտոս՝ 2։1
[/b]Սալման Ալ Ֆարիջ, 45+6, 11մ, Սալեմ Ալ Դոսարի, 90+5 - Մոհամեդ Սալահ, 22
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11697 դիտում
18:25 15-06-2018
ԱԱ-2018. Ուրուգվայը խաղավերջում կորզեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11169 դիտում
00:09 01-07-2018
ԱԱ-2018. Ուրուգվայը Կավանիի շնորհիվ հաղթեց Պորտուգալիային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1164 դիտում
22:05 24-06-2014
ԱԱ-2014. «Ciao,Italia!»` Ուրուգվայը 1/8 եզրափակիչում է. տեսանյութ
Այս բաժնից
1426 դիտում
11:38 29-04-2024
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am
1516 դիտում
23:14 28-04-2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին
1153 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում