3726 դիտում
17:04 30-06-2018
Համագործակցում են ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության տեղը եւ դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Մինչ համաժողովի սկսվելը, հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։
Մեզ հետ զրույցում կարեւորելով հայ գործընկերների հետ համագործակցությունը՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Պարադնիկովն ընդգծեց երկու երկրների ոստիկանական կրթօջախների փորձի փոխանակումը եւ փոխգործակցության ամրապնդումը։
Հայ գործընկերների հետ համագործակցությունը բարձր գնահատեց նաեւ Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ Աննա Տիմոֆեեւնան՝ նշելով, որ իրենց ակադեմիայի մեծ թվով հայաստանցի շրջանավարտներ իրենց մասնագիտական պարտքն են կատարել եւ կատարում Հայաստանի ոստիկանության շարքերում։
Համաժողովի աշխատանքին անցնելուց առաջ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ընթերցեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի խոսքը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։
Համաժողովը վարում էր կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը։
Պետական կառավարման համակարգում ոստիկանության դերակատարման, ինչպես նաեւ ոստիկանական կառույցների համագործակցության շուրջ ելույթ ունեցան ՌԴ ՆԳՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալերի Կոժոկարը, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վալերի Պոլիշչուկը, ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Օլեգ Բուլգակովը, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Պարադնիկովը եւ այլք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3073 դիտում
14:05 31-07-2016
Թուրքիայում փակվել են զինվորական ուսումնական հաստատությունները
4983 դիտում
21:26 27-08-2018
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նախապատրաստվում են 2018-2019 թթ. ուսումնական տարվան
Այս բաժնից
601 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
808 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1171 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ