Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 28-ին, կազմել է 482.07 դրամ՝ նվազելով 0.01 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.95 դրամ (նվազել է 3.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.56 դրամ (նվազել է 5.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.63 դրամ (աճել է 0.01 դրամով):