Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ անցկացվելիք գագաթնաժողովի վայրը։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագագի օգնական Յուրի Ուակովը ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Ria Novosti-ն։
«Կարող եմ ասել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ գագաթնաժողովի անցկացման վայրի շուրջ, նույնիսկ նրա ժամկետի։ Այդ մասին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ կհայտարարենք վաղը»,-ասել է Ուշակովը։
Հստակեցրել է, որ բանակցություններն անց են կացվել փակ դռների հետևում, և ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել։ Այդուհանդերձ, նշել է, որ խոսք կա նաև երրորդ կողմի մասին։