ՆԱՏՕ-ում մտահոգ են, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է բացասաբար ազդել Եվրոպայի անվտանգության վրա
Բրյուսելում հուլիսի 11-12-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողով նախաձեռնած ՆԱՏՕ-ի ղեկավար կազմը մտահոգություն է հայտնել, որ դրան հաջորդող Պուտին-Թրամփ հանդիպումը, որը կայանալու է Հելսինկիում, կարող է ոչ դրական հետևանքներ ունենալ Եվրոպայի անվտանգության վրա։
Այդ մասին գրում է հայտնի The Sunday Telegraph պարբերականը։
Վերջինի պնդմամբ՝ կառույցը վախենում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հրաժարվեն կատարել Թրամփի պահանջները, այն է՝ ավելացնել պաշտպանության ոլորտում ծախսերը՝ համապատասխան հյուսիատլանտյան դաշինքի նորմերի, ապա Թրամփը կարող է դուրս բերել Ուկրաինայից իր զորքը։
Բացի այդ, նա կարող է հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին, եթե Մեծ Բրիտանիան և այլ եվրոպական երկրներ չկատարեն վերոնշյալ պահանջը։