Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է ձայների կեսից ավելին
Այսօր Թուրքիայում ընթացող նախագահական արտահերթ ընտրություններում գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջին տվյալներով, հաղթում է:
Քվեների 40%-ի հաշվարկից հետո Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 57%-ը:
Նրա մոտակա մրցակիցը՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմա Ինջեն ստացել է ձայների ընդամենը 28,3%-ը:
Դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ, Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տուր չի չի լինի:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ էլ առաջատարը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որն առայժմ հավաքել է ձայների 48%-ը: 18 տոկոս է ստացել Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիները պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ ընտրում են նախագահին և նոր խորհրդարանը: Նախագահական ընտրություններում առաջադրվել էին 6 թեկնածու: