ԱՄՆ-ում փլուզվել է վիսկիի պահեստը. ջարդվել են հազարավոր տակառներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Քենտուկի նահանգում փլուզվել է վիսկիի պահեստը, որի արդյունքում հազարավոր տակառներ են ջարդվել:
Միջադեպը տեղի է ունեցել Barton 1792 Distillery ալկոհոլի գործարանում, որը կառուցվել է 1940-ականներին: Այդ պահին պահեստում եղել է 200 լիտրանոց 18 հազ. տակառ, որոնց կեսը փլատակների տակ է մնացել, մի մասը՝ ջարդվել:
Barton 1792 Distillery հնագույն ալկոհոլային ընկերությունը հիմնադրվել է 1879 թվականին: 1945 թվականին այնտեղ խոշոև հրդեհ էր բռնկվել:
«Ներկա պահին գնահատում ենք, թե տակառներից քանիսը կարող են օգտագործվել», նշել է գործարանի սեփականատեր Sazerac ընկերությունը:
Հաղորդվում է, որ այժմ հաշվարկվում է վնասի չափը: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, ալկոհոլը չի տեղի ջրավազան չի հասել: