2416 դիտում
13:26 04-02-2016
Հայերը վիսկի խմող ազգ չեն, բայց վիսկիի արտադրությունը Հայաստանում ավելացել է 2560 տոկոսով
Հայերը վիսկի խմող ազգ չեն, բայց արի ու տես, որ 2015-ին 2014-ի համեմատ վիսկիի արտադրությունը ավելացել է մոտ 2560-ով, այն դեպքում, երբ մեր կոնյակ, օղի ու գինի արտադրողները բողոքում են արտահանման ծավալների նվազումից:
«Այսինքն` 2014-ին եղել է 44 հազարից մի քիչ ավելի, բայց անցած տարի արտադրվել է 1 միլիոն 170 հազար լիտր վիսկի: Այսինքն` այս ոլորտի բիզնեսի մարդիկ, ինչպես ասում են` իրենց եղունգով են իրենց գլուխը քորում, հասկանում են, որ այս պայմաններում պետք են նոր շուկաներ, սա ավանդական շուկայի համար չէ, այլ շուկաների վրա են աշխատել և ցույց են տալիս, որ նման ծանր պայմաններում կարող են լուծել իրենց խնդիրները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում վիսկիի արտադրության բիզնեսը գտնվում է ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի ձեռքերում, որը, ըստ շրջանառվող և չհերքվող տեղեկությունների, իր վիսկին անգամ Իրաք է արտահանում:
Ատոմ Մարգարյանը հավելեց, որ 2016 թվականը Հայաստանի տնտեսության համար բարդ տարի է լինելու թե’ մակրոտնտեսական, թե’ տնային տնտեսությունների, թե՛ ընկերությունների մակարդակով, բացասական գործոնները գերակաշռելու են, ինչի համար էլ կառավարությունը ընդգրկում է մեծածավալ արտաքին փոխառություններ::
Նշենք, որ միայն անցած` 2015 թվականին Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ 630 միլիոն դոլարով:
Հիշեցնենք, որ օրերս ԱՎԾ-ի կողմից հրապարակվել են 2015-ին Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց` Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարի կազմել է 3.1 տոկոս, իսկ գյուղատնտսությունը 2014-ի համեմատ աճել է 11.3 տոկոսով, արդյունաբերությունը` 5.2 և ծառայությունները՝ 2.7 տոկոսով:
Բագրատ Ասատրյանի համար, որպես տնտեսագետի, այս թվերն անհասկանալի են, և, մասնավորապես, ինչպես երկրում կարող է լինել աղքատության նման բարձր մակարդակ ու 3,1 տոկոսանոց տնտեսական ակտիվություն:
Նմանատիպ նյութեր
1875 դիտում
11:03 23-07-2015
Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով. «Հայոց ախարհ»
3527 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»