211652_close_icon
views-count5625 դիտում article-date 23:56 21-06-2018

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մինսկ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ՝ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը Մինսկում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր