211652_close_icon
views-count12078 դիտում article-date 13:56 21-06-2018

Վարչապետը պաշտոններից ազատել է Շիրակի 2 փոխմարզպետներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Խաչատուր Վարագյանն ու Սեյրան Պետրոսյանն ազատվել են Շիրակի փոխմարզպետի պաշտոնից: Որոշման մեջ նշվում է, որ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սեյրան Պետրոսյանին եւ Խաչատուր Վարագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Վարչապետի որոշում է ստորագրել նաև նշանակման մասին. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 67-1.2-1) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող»:

Նմանատիպ նյութեր