ՍԱՊԾ աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
                        Մեծարգո պարոն Վարչապետ
Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի  դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար: Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու  գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը:
Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը  կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ  խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը:  
Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող  սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը:  
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները: 
Կից ներկայացվում է Արմեն Վարդանյանի կենսագրությունը:
	
Անհրաժեշտության դեպքում կներկայացվեն Ծառայության աշխատողների երաշխավորությունը հաստատող ստորագրությունները: 
[b]Հարգանքով՝ Ծառայության աշխատակիցներ [/b]
[b]ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ[/b] 
Ծնվել է 20.01.1977թ, Հայաստանի Հանրապետություն,  քաղաք Սևան:
[b]ԿՐԹՈՒԹՅՈՒՆ[/b]
1983-93թթ 	սովորել և գերազանցությամբ ավարտել է Սևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը.
1994-1999թթ 	սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը.
1999-2002թթ	սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀԳԱ ասպիրանտուրան` համաճարակաբանություն,	մանրէաբանություն, իմունաբանություն, սնկաբա-նություն մասնագիտացմամբ.
2002թ 	պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական հոդվածների, թեզերի, մեթոդական ցուցումների հեղինակ:
[b]ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
[/b]
1999-2002թթ 	ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Մարտունու անասնաբուժական սպասարկման կենտրոն>>,  անասնաբույժ.  
2003-2004թթ 	ՀՀԳԱ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն,  ասիստենտ և դասախոս.
2004-2005թթ	 ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն>> ՊՈԱԿ,  անասնաբույժ շիճուկաբան, մանրէաբան.
2005-2007 	ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչություն, գլխավոր մասնագետ.  
2007-2011թթ 	ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն, 2007-2008թթ` սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ, 2008-2009թթ` Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ, 2009-2011թթ` պարենային հումքի, դեղերի և կերի հսկողության բաժնի պետ
2011 թ-ից մինչ օրս 	ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, աշխատակազմի ռազմավարության, պլանավորման, մեթոդաբանության և մոնիթորինգի վարչության պետ, ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
[b]Աշխատանքային գործունեության ընթացքում` 
[/b]
2005թ-ին ՀՀ վարչապետի  որոշմամբ պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում բարեխիղճ և արդունավետ աշխատանքի համար.
2016թ-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով պարգևատրվել է սննդամթերքի անվտանգության ապահովման և համակարգի կայացման գործում նշանակալի ավանդի և կատարած արդյունավետ աշխատանքի համար. 
2017թ-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով  գյուղատնտեսության զարգացման  գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար:  
Համակարգել և կանոնակարգել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության պլանավորումը, մեթոդաբանական և մոնիթորինգային վերլուծության աշխատանքները:
Մշակել  է  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտային գործունեության օրենսդրական դաշտը` 
1/ անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության ոլորտային օրենսդրությունը <<Անասնաբուժության մասին>> , <<Սննդամթերքի անվտանգության մասին>>, <<Բուսասանիտարիայի մասին>>, <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքները, 
2/ սննդամթերքին առնչվող տեխնիկական կանոնակարգեր, ոլորտները կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ գերատեսչական նորմատիվ և անհատական  ակտեր /հրամաններ/,  
3/ անասնաբուժական ծառայության կազմակերպման համակարգային փոփոխության` համայնքային անասնաբույժների ինստիտուտի ձևավորման  քայլերը և գործողությունները
4/ կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման համակարգի ձևավորման քայլերը և գործողությունները  
5/պարտադիր սպանդանոցային մորթի անցման համակարգի ձևավորման քայլերը և գործողությունները
 5/ կենդանիների վարակիչ հիվանդությունների  դեմ պայքարի ազգային ծրագրեր, կանխարգելման և վերացման հրահանգներ,
6/ հիվանդությունների հսկողության և սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված մոնիթորինգային ծրագրեր:
2011-2014թթ-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում համակարգել է ՀՀ-Եվրոպական Միություն, խորը և համապարփակ ասոցացման  համաձայնագրի սանիտարիա և բուսասանիտարիա ոլորտներում սահմանված պարտավորությունների կատարումն ապահովող սննդամթերքի անվտանգության  համակարգի ռազմավարությունը և ռազմավարությամբ սահմանված  գործողությունների` ինստիտուցիոնալ  փոփոխությունների իրականացման աշխատանքները.
2014թ-ից մինչ օրս սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում  համակարգել է Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի մշակման և քարտեզով նախատեսված գործողությունների` ինստիտուցիոնալ  փոփոխությունների իրականացման աշխատանքները:
2015թ-ից Եվրասիական Տնտեսական Միությունում սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող մասնագիտական աշխատանքային խմբերում ՀՀ լիազոր մարմնի ներկայացուցիչ:
2017թ-ից Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող խորհրդատվական կոմիտեներում  և ենթակոմիտեներում ՀՀ լիազոր մարմնի ներկայացուցիչ:
2017թ-ից Եվրասիական տնտեսական միության դեղագրքի` ֆարմակոպեայի կոմիտեի անդամ:
Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրություն, վերապատրաստման դասընթացներ և կուրսեր, սեմինարներ  Եվրոպական  և ԱՊՀ անդամ երկրներում, ԱՄՆ-ում, Չինաստանում: 
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

