211652_close_icon
views-count7330 դիտում article-date 23:35 20-06-2018

Արխանգելսկից Հայաստան ուղիղ չվերթ կբացվի

Ռուսաստանի Արխանգելսկի մարզից դեպի Հայաստան ուղիղ չվերթ կբացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Արխանգելսկի օդանավակայանի գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ուղիղ չվերթ բացելու նպատակով արդեն իսկ մեկնարկել են բանակցությունները: «Մենք արդեն հանդիպել ենք Երևանի օդանավակայանի ղեկավարության հետ: Առաջիկայում էլ պատրաստվում ենք նույն հարցով հանդիպումներ ունենալ Գյումրիի օդանավակայանի ղեկավարության հետ: Մեկ տարի հետո մենք կունենանք ուղիղ չվերթը»,- ասաց նա: Հայկ Պետրոսյանը ցավով արձանագրեց, որ երկիրը, որտեղ նա ծնվել է, հետխորհրդային այն քիչ երկրների շարքն է դասվում, որտեղ չկա ազգային ավիափոխադրող: «Մենք պատրաստ ենք մեր ծառայություններն առաջարկել նաև այս մասով»,-հավելեց նա: Երեւան-Արխանգելսկ-Երեւան ավիաչվերթը բացվել է դեռ 2010 թվականի մարտին, սակայն մի քանի ամիս գործելուց հետո փակվել է:

Նմանատիպ նյութեր