211652_close_icon

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ՔԴՄ կուսակցության երիտասարդական միության ներկայացուցիչների հետ

views-count3307 դիտում article-date 23:04 19-06-2018
Հունիսի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) երիտասարդական միության ներկայացուցիչներին: Միությունը Եվրոպայի ամենամեծ քաղաքական երիտասարդական կազմակերպությունն է, որն ունի մոտ 120.000 անդամ: Իր ելույթում Աշոտ Սմբատյանը հակիրճ ներկայացրեց Հայ ժողովրդի պատմությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև ներքին քաղաքականության վերջին զարգացումները: Դեսպանը նաև անդրադարձավ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ելույթի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր