«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող օտարերկրացիների համար իրականացվել է չհայտարարված այց
Ազատությունից զրկված օտարերկրացիների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքներիպաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետհամագործակցության շրջանակում:
Աշխատանքային հատուկ սկզբունքներով ուսումնասիրվել են ազատությունից զրկված օտարերկրացիների, այդ թվում՝ ապաստան հայցող անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև առանձին խցերիգերբնակեցման հետ կապված: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները բանավոր ընթացակարգով ներկայացրել են խնդիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան գրություններ կուղարկվեն նաև ՀՀ արդարադատության նախարարություն։