ՀՀ նախագահը զինված ուժերում մի շարք նշանակումներ է արել
[b]ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով[/b]՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.
Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում։
[b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Ստեփան Գալստյանը նշանակվել է նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.
Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։
[b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b] Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»:
[b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.
Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Մելքումյանն ազատվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ժիրայր Պողոսյանը:
Անդրանիկ Փիլոյանին էլ նախագահը նշանակել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար: