Անվտանգության խորհուրդը կդառնա այն հաստատությունը, որն ակտիվ կհամագործակցի ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, գիտական շրջանակների հետ
Գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելու ճանապարհին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր առաջին ընդլայնված կարգով հանդիպմանը Անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ:
«Մեծապես կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համակարգի հետագա կայացման և զարգացման գործում՝ գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:
Վստահեցնում եմ, որ Անվտանգության խորհուրդը դառնալու է այն հաստատությունը, որը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ճանապարհին ակտիվ համագործակցելու է ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ:
Աշխատելու ենք միասին, միասնական, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում՝ ի շահ մեր երկրի անվտանգության ամրապնդման և բարօրության»,- գրել է Արմեն Գրիգորյանը: