211652_close_icon
views-count4707 դիտում article-date 10:12 18-06-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 17-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի տարածքում արգելափակվել է «Mitsubishi Chariot» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ջոկատի oպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 4 փրկարար: Փրկարարները վատառողջ քաղաքացուն՝ Ն. Պ.-ին (ծնված 1972 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և կամավոր գյուղացիների հետ միասին իջեցրել ավտոմեքենայից ու տեղափոխել Հարթագյուղ գյուղ:

Նմանատիպ նյութեր