Լիոնել Մեսի. Մենք չհաղթեցինք Իսլանդիային. կփորձենք դա անել Խորվաթիայի դեպքում
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի խմբային փուլի` Իսլանդիայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/16/1098633/]խաղի[/url] արդյունքը (1:1):
«Իհարկե, մենք դուրս էինք եկել հաղթելու: Արագ գոլ խփեցինք, բայց արագ էլ բաց թողեցինք:
Մենք շանս ունեինք, սակայն ես այն բաց թողեցի: Մենք արժանի էինք հաղթանակի: Բայց սա աշխարհի առաջնությունն է. այստեղ ոչ ոք հենց այնպես քեզ հաղթանակ չի տա:
Այժմ մենք պետք է շարժվենք առաջ: Պետք է հանգիստ լինենք, կենտրոնանանք նրա վրա, ինչ կկատարվի:
Պետք է մտածենք դրական պահերի մասին և փորձենք հաղթել Խորվաթիային` ցանկացած պարագայում»,- ասելէ Մեսին:
Արգենտինայի հավաքականը Խորվաթիայի հետ կմրցի հունիսի 21-ին՝ Նիժնի Նովգորոդում: