ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև հաշտությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև ձեռք բերված հաշտության երկարաձգումը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Սա բացառիկ հնարավորություն է թալիբների համար՝ ապացուցելու, որ նրանք ուզում են խաղաղ ապագա»,-գրել է Սթոլթենբերգը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս մեկնաբանել էր Աֆղանստանի նախագահ Ղանիի և «Թալիբան» շարժման ղեկավարության որոշումը՝ շնորհկալություն հայտնելով կողմերին նման որոշման համար;