92952 դիտում
10:42 16-06-2018
Դաժան ու ողբերգական դեպք մարզերից մեկում. նկուղում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի կախված դի. վերնաշապիկի արանքում էլ՝ «Նոր Կտակարանը»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ երեկ՝ հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի նշված վայրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
65832 դիտում
11:07 11-02-2018
Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին
155822 դիտում
22:28 11-04-2020
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին