Պարտավոր եմ հանդես գալ ընդհանուր հանրակրթության շահերից. ԿԳ նախարարը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը Արարատյան բակալավրիատի վերաբերյալ, լսել վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների մտահոգություններն ու առաջարկները:
Նշվել է, որ առաջիկայում նախարարությունը կքննարկի դրանք: