Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։