211652_close_icon
views-count109145 դիտում article-date 17:48 13-06-2018

Ողբերգական դեպք Երևանում. մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժամնունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրըմ ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահան Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան դպրոցական արձակուրդների առիթով բացակայել են տանից. նրանք մեկնել են Կապան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր