Գյուղատնտեսության փոխնախարարներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Գյուղատնտեսության փոխնախարարներ նշանակելու մասին:
Վարչապետի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է փոխնախարարի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռոբերտ Մակարյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Հարությունյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Հարությունյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գյուղատնտեսության փոխնախարար է նշանակվել նաև Գառնիկ Պետրոսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գառնիկ Պետրոսյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։