211652_close_icon
views-count9110 դիտում article-date 18:25 10-06-2018

Արայիկ Հարությունյան. Տնտեսվարողները խիստ տուգանվեն Լեզվի մասին օրենքը խախտելու համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»: Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ: Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար», նշել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր