211652_close_icon
views-count4141 դիտում article-date 15:48 09-06-2018

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. հարթաշուրթով հարվածել էր գլխին և վերցրել ժամացույցը

Հունիսի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել 1965 թ. ծնված Ալեքսանդր Կ.-ին: Պարզվել է, որ մայիսին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում Ալեքսանդր Կ.-ի ծանոթ Լեռնիկը հարթաշուրթով հարվածել է Ալեքսանդր Կ.-ի գլխին, սեղմել ձեռքը, ապտակել, ինչի պատճառով վերջինս իր կամքով ձեռքի ժամացույցը տվել է Լեռնիկին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լեռնիկը 1958 թ. ծնված Լեռնիկ Շ.-ն է, որը հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է Ալեքսանդր Կ.-ից վերցված ժամացույցը: Նշանակվել է ԴԲՓ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր