211652_close_icon
views-count3079 դիտում article-date 20:43 08-06-2018

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Մնացականյանը կարևորեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության ակտիվ դերակատարումն ԱՄՆ հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՀՀ պատվիրակության անդամներն ԱԳ նախարարին ներկայացրեցին Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացման հեռանկարները: Նախարար Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները:

Նմանատիպ նյութեր