Արա Բաբլոյանը ընդունել է IYDU-ի պատվիրակության անդամներին
Հունիսի 8-ին Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ IYDU-ն այս օրերին Երևանում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով՝ անցկացնելու IYDU-ի հերթական հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
«Սա լուրջ հնարավորություն է նաև մեր երիտասարդների միջոցով օրինաստեղծ աշխատանքում, պետականաշինության ասպարեզում մեր երկրի և կուսակցական փորձն աշխարհին հաղորդելու համար։ Այդ փորձը բավականին հարուստ է և ուսանելի»,- ասաց ԱԺ նախագահը։
Պարոն Բաբլոյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին։ ԱԺ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։
Խորհրդարանի ղեկավարը պատասխանեց հյուրերի՝ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին։