4808 դիտում
17:00 23-10-2017
ՀՀԿ ԵԿ-ն միաձայն ընտրվել է IYDU-ի լիիրավ անդամ
Հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցակության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։
Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիոտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությանը լիիրավ անդամակցությանը։
Լիլիթ Բեգլարյանն ընդծգում է կազմակերպության դերը միջազգային հարթակում․«IYDU-ն միավորում է երիտասարդական կառույցներ ամբողջ աշխարհից։ Այս անդամակցությունը մեզ հնարավորություն կտա հայ երիտասարդների շահերն ավելի լայն հարթակում ներկայացնել՝ միաժամանակ զարգացնելով երկկողմ կապերը անդամ-կազմակերպությունների հետ։ IYDU-ի միավորումից հետո այն կդառնա ավելի ազդեցիկ ու գործուն միավոր»-նշել է Լիլիթ Բեգլարյանը։
Համաժողովի պատվիրակներն ընտրել են նաև կազմակերպության նոր ղեկավար կազմը։ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության նախագահ է ընտրվել լիբանանցի Բաշիր Վարդինին։
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
14:11 02-09-2021
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է IYDU-ի փոխնախագահ
14987 դիտում
10:56 10-06-2018
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է IYDU պատվիրակներին
2128 դիտում
18:56 04-02-2014
Վրաստանն ունի ամբիցիաներ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Այս բաժնից
643 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1480 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
841 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել