Վերջին շրջանում եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի պարտադրանքով․ Տեր Կորյուն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մի խումբ հոգևորականներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Վերջին շրջանում Սարդարապատում մեր վարչապետը սեր ու հարգանք էր ստանում, բայց հայրապետը խղճուկ կարգավիճակում էր, լքված, որևէ մեկը ժողովրդից չմոտեցավ, որ օրհնություն խնդրեր։ Մեծ ցավ էր, իմ մեջ Աստված դրեց այն ուժը, որ դուրս գանք ու պահանջենք հայրապետից խաղաղորեն թողնել ու հեռանալ»։ Մեր այն դիտարկմանը՝ մամուլում Վեհափառի անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում, Տեր Կորյունն այսպես արձագանքեց. «Մեծ ցավով պիտի ասեմ՝ վարկաբեկված անունն է Գարեգին 2-րդ, ինչպես ինտերնետում տեսնում ենք՝ հարյուրավոր հոդվածներ, Ձեր ասած՝ բիզնեսներ։ Ես չեմ եկել իրեն վարկաբեկելու, պարզապես պիտի ասեմ՝ Վեհափառը պիտի լինի ազգասեր, ոչ թե կաշառքով, բռնությամբ գա գահին բազմելու»։
Aravot.am-ի հարցին՝ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, ինչպե՞ս են պատկերացնում նրա հրաժարականը և արդյոք ունե՞ն նոր կաթողիկոսի թեկնածու, Տեր Կորյունը պատասխանեց. «Վերջին շրջանում ռուսական կայսրության կողմից մեզ պարտադրվել է կանոնադրություն, որի արդյունքում մի խաբուսիկ բան եղավ՝ իբր ազգովի ենք ընտրում։ Իրականում տարիներ կամ հարյուրամյակով եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի բռնությամբ կամ պարտադրանքով»»։
[b]Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։[/b]